Մայր Աթոռում տեղի կունենա «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողով

01-10-2019 17:23:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հոկտեմբերի 9-ից 10-ը, Ընտանիքի տարվա միջոցառումների շրջանակներում,  Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում տեղի կունենա «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ
և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողով` «Ամուր ընտանիք` հզոր հայրենիք» կարգախոսի ներքո:
 
Համաժողովը նվիրված է ժամանակակից հասարակությունում Եկեղեցու և ընտանիքի հարաբերություններին և ընտանեկան արժեքների պահպանման հիմնախնդիրներին:
 
Միջազգային համաժողովի ընթացքում Հայաստանից և տարբեր երկրներից բանախոսներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ հանդես կգան զեկույցներով՝ ընտանիքի քրիստոնեական ըմբռնման, ամուսնության, ժամանակակից ընտանիքի մասին պատկերացումների, քրիստոնեական արժեհամակարգին և ընտանիքին ուղղված համաշխարհայնացման մարտահրավերների, իրավական և քարոզչական ոլորտներում ընտանիքի առջև ծառացած արդի խնդիրների և այլ թեմաների վերաբերյալ: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 412 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար