Գնում են հիվանդ խոզերի միսը, հետո թանկ վերավաճառում. tesankyun.am


Գնում են հիվանդ խոզերի միսը, հետո թանկ վերավաճառում. tesankyun.am

  • 08-10-2019 14:27:15   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

tesankyun.am Նոյեմբերյանի  տարածաշրջանւ սահմանամերձ գյուղերի բնակիչները դժգոհում են, որ իրենց պահած խոզերի միսը չի վաճառվում, անասնակերն էլ  թանկացել է, գյուղացիները   արդեն մթերելու քաշի հասած խոզերը չիրացնելու պատճառով ֆինանսական վնասներ են կրում։

Անասնապահները բողոքում են, որ այլ տեղերից անասունների  գնորդ-վերավաճառողներ են գյուղեր գնում, որոնք  էժան գներով գնում են  հիվանդ, անկման ենթակա խոզերը, որոնց  միսը հետո թանկ վերավաճառում  են Երեւանում, հանրապետության այլ  քաղաքներում։  Քանի որ վերավաճառողերին հիմնականում հետաքրքրում է էժան միսը, գյուղացիները ստիպված են   իրենց առողջ խոզերը  վերավաճառողներին  էժան ծախել;  Սահմանամերձ Կոթի գյուղում 100 կիլոգրամանոց խոզը վաճառել են ընդամենը 150 հազար դրամով։ Խոզատերերն  ասում  են, որ եթե տարածաշրջանում  անասունների սպանդանոց գործեր,անասուններն այնտեղ  կմորթվեին, դրանք կիրացվեին միայն անասնաբույժի  տված այն  եզրակացության հիման վրա, որ  սպանդի ենթարկված կենդանին հիվանդ չէ։ Այդ դեպքում  խոզերի գնորդ-վերավաճառողները չէին կարողանա  իրացնել  հիվանդ խոզերը։ 2020թ․  հունվարի 15-ից Հայաստանի Հանրապետությունում կթույլատրվի վաճառել միայն  սպանդանոցներում մորթված անասուների միսը։

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը