Շենքերում բնակվողները պարտադիր վճարները կկատարեն անկանխիկ եղանակով. նախագիծ


Շենքերում բնակվողները պարտադիր վճարները կկատարեն անկանխիկ եղանակով. նախագիծ

  • 09-10-2019 17:26:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

iravaban.net Նախատեսվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին»  և «Համատիրության մասին» օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարել:
 
Նախագծով նախատեսվում է, որ շենքերում բնակվողները  պարտադիր վճարները կկատարեն անկանխիկ եղանակով: Համատիրությունը պարտավորվում է բանկային հաշվեհամար բացել:
 
Անկանխիկ եղանակով վճարման կարգը սահմանում է կառավարությունը:
 
Նախագծի հեղինակ՝ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով, այսպիսով կապահովվի ողջ գործընթացի թափանցիկությունը, այն է՝ տեղեկատվության հասանելիության ապահովման իրավական հնարավորություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը