Որևէ մեկի մտքով չանցնի մեզ կապել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի հետ. ցույց՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման


Որևէ մեկի մտքով չանցնի մեզ կապել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի հետ. ցույց՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման

  • 11-10-2019 17:38:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Մենք թե՛ ՀՀ կառավարությունից, թե՛ Միացյալ Թագավորության (ՄԹ) պառլամենտից պահանջում ենք, որ լինի հետաքննություն, ֆինանսատնտեսական հաշվեքննություն: Մեզ համար անհասկանալի է, որ Միացյալ Թագավորության դեսպանատունը պաշտպանում է օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Արմենիա» կազմակերպության շահերը՝ վտանգելով ՀՀ բնակչության առողջությունը և սեպ խրում ՀՀ-ի և Միացյալ Թագավորության ժողովուրդների բարեկամության մեջ»,-ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առաջ այսպիսի հայտարարությամբ հանդես եկան «Համահայկական Ազգային Համաձայնության» անդամները՝ բողոքի նոտա հանձնելով՝ ուղղված ՄԹ պառլամենտին: Բողոքի նոտան վերցրեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատակիցը: Այնուհետև ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք։
 
Շարունակությունը aravot.am կայքում
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play