14-10-2019 13:46:59 | Սիրիա | Քաղաքական
Սիրիայի պետական հեռուստատեսությունը քիչ առաջ հայտնեց, որ Սիրիայի կառավարական զորքերը մտել են Թուրքիայի հայտարարած 30 կմ խորությամբ անվտանգության գոտու մեջ ներառված Աին Իսսա քաղաքը, որը գտնվում է երեկ թուրքական հրետանու կողմից հրետակոծության ենթարկված M4 ավտոմայրուղու թերևս ամենակարևոր հանգույցի վրա:
Հիշեցնեմ, որ շաբաթ օրը հենց այս քաղաքի բանտում պահված ԻՊ-ի զինյալներն էին դիմել փախուստի, երբ քաղաքը ենթարկվել էր հերթական հրետակոծության:
Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ

|