ԼՈՒՅՍ հիմնադրամը, NOOOR Հայաստանի բլոկչեյն ասոցիացիան և Crypto NDX ընկերությունը մեկտեղում են իրենց ռեսուրսները


ԼՈՒՅՍ հիմնադրամը, NOOOR Հայաստանի բլոկչեյն ասոցիացիան և Crypto NDX ընկերությունը մեկտեղում են իրենց ռեսուրսները

  • 15-10-2019 18:05:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԼՈՒՅՍ հիմնադրամը, NOOOR Հայաստանի բլոկչեյն ասոցիացիան և Crypto NDX ընկերությունը մեկտեղում են իրենց ռեսուրսները Հայաստանում նմանը չունեցող հետազոտական և կրթական ուղղության հիմնադրման գործում:
 
Այս օրերին Հայաստանում անցկացվող տարածաշրջանում բլոկչեյնի վերաբերյալ ամենահեղինակավոր Չեյնփոյնթ միջազգային կոնֆերանսի ընթացքում հայտարարեց ԼՈՒՅՍ հիմնադրամի խորհրդի անդամ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, ով նաև այսուհետ գլխավորելու է Հիմնադրամում նշված հետազոտական ուղղության աշխատանքները:
 
Այս նորարարական ոլորտի կրթական և հետազոտական ծրագրերի ներդրման միտքը ԼՈՒՅՍ հիմնադրամի շրջանավարտները ամիսներ առաջ ներկայացրել են Հիմնադրամի խորհրդի քննարկմանը և այսօր արդեն ծրագիրը իրականություն է դառնում:
 
Հիմնադրամում այսուհետ գործելու է բլոկչեյն հետազոտական ուղղությունը և կրթական ծրագիրը, որոնց շնորհիվ մեկ անգամ ևս կվերահաստատվի Հայաստանի դիրքը տեղեկատվական և նորարարական տեխնոլոգիաների աշխարհում: Կրթական ծրագրի շնորհիվ նախատեսվում է հնարավորինս ընդլայնել Հայաստանում բլոկչեյնի վերաբերյալ հասարակության կրթվածության և տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել պատրաստելու մասնագետներ ոլորտում գործող ընկերությունների համար:
 
Հիմնադրամի կազմում ստեղծվող հետազոտական ուղղությունը ծառայելու է որպես յուրատեսակ հարթակ ոլորտի մասնագետների համար արդի հիմնախնդիրների քննարկման և լուծումների որոնման համար:
 
Հոկտեմբերի 15-ին Դվին հյուրանոցում անցկացվող կոնֆերանսի ընթացքում ԼՈՒՅՍ հիմնադրամի տաղավարում գործելու է նախնական գրանցում բլոկչեյնի դասընթացներին մասնակցելու համար:
 
Հարգանքով`
 
«ԼՈՒՅՍ հիմնադրամ» 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն