Բրյուսելում հոկտեմբերի 17-ին կայացած ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին ստորագրվել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի՝ Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը, համաձայն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 339-րդ հոդվածի։
Նիստի համանախագահներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը
և Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի վարիչ Պետրոս Սուրմելիսը:
Ներկայացնում ենք նիստի վերաբերյալ մամուլի հաղորդագրությունը և լուսանկարները:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում