Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչներին
18-10-2019 13:10:46 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և կենտրոնի աշխատակիցներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է տեղեկատվական դաշտում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի
լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստանի և Արցախի հանրային հեռուստաընկերությունների փոխգործակցությանը և մասնագիտական վերապատրաստմանը, տեղեկատվական ասպարեզում մամլո խոսնակների ակտիվ փոխգործակցությանը և ճգնաժամային իրավիճակներում նրանց աշխատանքների համակարգմանը վերաբերող թեմաներ:
Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից տեղեկատվական դաշտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը և նշել ոլորտում առկա բացթողումները:
Խոսելով համագործակցության մասին՝ Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրել է, որ նախորդ հանդիպումից հետո մի շարք ուղղություններով մշակվել են համատեղ աշխատանքի ծրագրեր և շուտով դրանք կընթացքավորվեն:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում