ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն այս պահին ԱԱԾ-ում է. Tert.am


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն այս պահին ԱԱԾ-ում է. Tert.am

  • 18-10-2019 13:18:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում գտնվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը` 75-ամյա Վարդան Թովմասյանը: Այս մասին հայտնում է Tert.am-ի թղթակիցը, որն այս պահին գտնվում է ԱԱԾ շենքի հարևանությամբ:
 
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հրայր Թովմասյանի հոր`Դարակերտ համայնքում գտնվող առանձնատուն էին այցելել Ազգային անվտանգության ծառայության քննիչները, իսկ այսօր ՍԴ նախագահի հայրն ու դուստրերը հրավիրվել են ԱԱԾ` հարցաքննության:
 
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը ԱԱԾ աշխատակիցների՝ իր տնից հեռանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հարցաքննություն չի եղել, միայն հետաքրքրվել են, թե տան տանիքը երբ և ինչ միջոցներով է վերանորոգվել:
 
ԱԱԾ–ն չի պարզաբանել, թե ինչ քրեական գործի շրջանակներում են Հրայր Թովմասյանի հայր հրավիրվել ԱԱԾ։
 
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հրայր Թովմասյանի` ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը