Ucom-ը գործակցում է աշխարհահռչակ Sparkle-ի հետ


Ucom-ը գործակցում է աշխարհահռչակ Sparkle-ի հետ

  • 05-11-2019 15:04:48   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Երևան քաղաքում տեղակայված իր նոր ցանցային փոխկապակցման կետի՝ PoP-ի միջոցով Sparkle ընկերությունն իր ներդրումն է ունենալու տեղական շուկայում, կովկասյան տարածաշրջանում և Միջին Արևելքում IP ծառայությունների նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու գործում:
 
Հայաստանի մայրաքաղաք Երևանում նոր ցանցային փոխկապակցման կետի տեղակայմամբ՝ Իտալիայում միջազգային կապի ծառայություններ մատուցող առաջին և աշխարհի 10 լավագույն կապի օպերատորներից մեկը՝ Sparkle ընկերությունը, հայտարարում է կովկասյան տարածաշրջանում իր IP մայրուղային ցանցի ծածկույթի ընդլայնման մասին:
 
Հայաստանում ամենաարագ ինտերնետ և շարժական կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերության հետ համագործակցությամբ տեղակայված փոխկապակցման կետը լիովին ինտեգրված է Sparkle ընկերության՝ ողջ աշխարհում տվյալների փոխանցման 10 լավագույն ցանցերից մեկը հանդիսացող Tier-1 IP տարանցման ծառայությունների մատուցման Seabone ցանցի հետ, ինչը թույլ է տալու մատուցել 100 ԳԲ և ավելի պրեմիում որակի գերարագ ինտերնետ կապի ծառայություններ` ապահովելով ծառայությունների հասանելիության և կայուն որակի ամենաբարձր մակարդակ:
 
Երևանում փոխկապակցման կետի տեղակայմամբ նպատակ է դրվել տեղի օպերատորներին աջակցել տեղական շուկայում ինտերնետ կապի ծառայությունների նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու համար: Դրանից բացի, փոխկապակցման կետի տեղակայմամբ՝ Sparkle ընկերությունն ընդլայնում է իր IP մայրուղային ցանցի ծածկույթը տարածաշրջանում՝ OTT հեռուստատեսային, ինտերնետ կապի, բովանդակության և հավելվածային ծառայություններ մատուցողներին ընձեռելով կովկասյան տարածաշրջանում IP ծառայությունների տարանցման վերգետնյա և ավելի ուղիղ երթուղի՝ ավանդական ուղիներով կատարվող տարանցումների համեմատ ապահովելով ուշացուման ավելի ցածր ցուցանիշ: 
 
DDoS հարձակման ռիսկերը մեղմելու համար նախատեսված լուծման շնորհիվ՝ Seabone ցանցի օգտատերերը ստանում են իրենց ցանցերը հարձակումներից պաշտպանելու հնարավորություն, իսկ վիրտուալ NAP լուծումը վերջիններիս թույլ է տալիս հասանելիություն ունենալ ցանցերի միջև տվյալների փոխանակման կետերին (IXP)՝ դրա համար չպահանջելով սեփական ենթակառուցվածքի առկայություն: Նշված երկու լուծումները գալիս են համալրելու Երևանում տեղակայված փոխկապակցման կետի միջոցով Sparkle ընկերության կողմից մատուցվող ծառայությունների պորտֆելը:
Երևանում նոր փոխկապակցման կետի տեղակայումը Sparkle ընկերության՝ կովկասյան տարածաշրջանում իր գործունեության աշխարհագրությունն ընդլայնելու և տարածաշրջանում թվային ու հավելյալ արժեքով ծառայությունների (VAS) զարգացման տեմպերն արագացնելու ձգտումն իրականացնելու ճանապարհին մի կարևոր քայլ է:
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ