Բաքվում «Մի գնա» հիթը մեքենայում լսող ադրբեջանցիները ձերբակալվել են.ՀԺ (տեսանյութ)


Բաքվում «Մի գնա» հիթը մեքենայում լսող ադրբեջանցիները ձերբակալվել են.ՀԺ (տեսանյութ)

  • 06-11-2019 17:27:22   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Նախօրեին սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը տարածել են ադրբեջանցի երիտասարդների մասնակցությամբ մի տեսանյութ, որն արվել է նրանց՝ Բաքվի փողոցներում մեքենայով շրջելիս: Երիտասարդները հայ երգիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգն են լսում եւ ձայնակցում:
 
Տեսանյութն արագ տարածվել է սոցկայքերում և մեծ խուճապ առաջացրել։
 
Իսկ այսօր Բաքվի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Բաքվի ոստիկանությունը բացահայտել է անձի ինքնությունը, ում մեքենայի մեջ հայկական երաժշտություն են լսել։ Վերջինս ձերբակալվել է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play