Անընդունելի են արդարադատության համակարգի կաթվածահարությունը, անցումային արդարադատության ներդրման հապաղումը. համատեղ հայտարարություն


Անընդունելի են արդարադատության համակարգի կաթվածահարությունը, անցումային արդարադատության ներդրման հապաղումը. համատեղ հայտարարություն

  • 09-11-2019 11:06:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
2018թ.-ին Հայաստանում ձևավորված ժողովրդի իշխանությանը բաժին են հասել տարածաշրջանային, արտաքին և ներքին քաղաքական լրջագույն մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերը սկսել են երբեմն հակառակ արդյունքի հանգեցնել: Հատկապես մտահոգիչ են պետականության հիմքը կազմող հոգևոր անվտանգության անտեսումն ու պետական ինստիտուտների հեղինակազրկումը:
 
Միանգամայն անընդունելի են՝
 
ազգային լինելության առաջին գրավական հայոց լեզվի դեմ՝ առայժմ շրջանառվող լուրերի մակարդակով ոտնձգության նախատեսումը,
 
արդարամտության արժեքի և արդարադատության համակարգի կաթվածահարությունը, անցումային արդարադատության ներդրման հապաղումը,
 
ուժային կառույցների անվերահսկելի վիճակը և դրանից բխող երբեմն սանձարձակ վարքագիծը,
 
նորաթուխ պաշտոնյաների անձեռնահասությունը և նրանց նշանակման չափորոշիչները,
 
«իզմ»-երից հրաժարվելու հռչակված սկզբունքի առաջ բերած քաղաքական համակարգի բացակայությունը՝ ի դեմս ապաքաղաքական, տարատեսակ ուժերի ու կենտրոնների ծառայած պատգամավորներով Խորհրդարանի և պետականավարման բազմակուսակցական լղոզված համակարգի,
 
տնտեսական մոդելի և խաղի կանոնների անփոփոխությունը:
 
2018թ. ժողովրդական ընդվզման արդյունքում ստեղծված պատմական այս հնարավորությունը լրջագույն պաշտպանության և իրացման կարիք ունի, և գալիք զարգացումների համար պատասխանատու են Կառավարությունն ու բեկորացված քաղաքական դաշտն ամբողջությամբ:
 
 
2007թ. ՀՀ ԱԺ նախընտրական «Իմպիչմենտ» դաշինքի՝
 
Պահպանողական կուսակցություն՝ Միքայէլ Հայրապետեան
 
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն՝ Պետրոս Մակեյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն