Ինչպես է իրականացվել ցանցավանդակում խճճված արջի փրկությունը


Ինչպես է իրականացվել ցանցավանդակում խճճված արջի փրկությունը

  • 13-11-2019 18:08:20   | Հայաստան  |  Հասարակություն



 
Վայրի բնությունն անկանխատեսելի է և նրա նկատմամբ խնամքը հատուկ միջոցներ է պահանջում։ Երբեմն մարդու և վայրի բնության շփումն անսպասելի հետևանքներ է ունենում և հենց այդ դեպքում մարդը, որպես բանական էակ, պետք է ցուցաբերի խոհեմություն և հոգատարություն վայրի բնության արժեքների նկատմամբ։ 
 
Ինչպես հայտնի է՝ վերջերս Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղի տարածքում վայրի բնության մասնիկ գորշ արջի ոտքը հայտնվել էր ցանցավանդակում և կենդանին չէր կարողանում տեղաշարժվել։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ԱԻՆ փրկարար ծառայության ջանքերով կենդանին քնեցվել է հեռահար թմրեցման սարքի միջոցով, տեղափոխվել անվտանգ տարածք և վերադարձվել բնություն։ 
 
Այս ամբողջ ընթացքում FPWC աջակցում են մեր գործընկերները․ հատուկ շնորհակալություն ենք հայտնում Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությանը (International Animal Resque/IAR), որոնք մշտապես մեր կողքին են և նպաստում են Հայաստանում կարևորագույն ծրագրերի իրականացմանը։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն