Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հանձնարարությունը ԱԱԾ-ին


Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հանձնարարությունը ԱԱԾ-ին

  • 14-11-2019 15:10:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել է ստուգել՝ սատանայի հետ կապ ունեցող անձինք կան, թե ոչ։
 
«Առանց կատակի՝ ես նման հանձնարարություն տվել եմ՝ պարզելու որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները։ Ծիծաղում եք, բայց եթե կա խնդիր, դա պետք է պարզվի, դա ազգային անվտանգության խնդիր է։ Պարոն Մարտիրոսյան, հաստատեք, որ այդպիսի հանձնարարական ստացվել եք»,- ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին դիմեց վարչապետը։
 
Էդուարդ Մարտիրոսյանը հաստատեց, որ իրոք մի քանի օր առաջ նման հանձնարարական է ստացել վարչապետից։ «Կզեկուցենք ձեզ»,- ասաց նա։
 
«Ովքեր տեղեկություններ ունեն, կոչ եմ անում ԱԱԾ դիմել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
Նա ասաց, որ հումորով ընկլավեց, բայց ամենայն լրջությամբ է այդ հանձնարարությունը տրված։
 
«Եթե կան մտահոգություններ հանրության շրջանում, պետք է հասկանալ՝ այդպիսի թեմա գոյություն ունի, թե ոչ, ինչքանով է լուրջ այդ թեման, ինչքանով կան տոտալիտար գաղափարախոսություններ, որոնցով կարող է փորձ արվել, այդ թվում՝ նաև պետական ռեսուրսներ օգտագործելով տարածել և այլն»,- ասաց նա։
 
Փաշինյանը նշեց, որ հանրությունը պետք է իմանա, որ կառավարությունը ոչ մի ահազանգ ուղղակի անհետևանք չի թողնելու։
 
«Այո, գնանք նայենք, եթե կա այդպիսի խնդիր, արձանագրենք այդ խնդիրը, իրեն տանք պարամետր, ձևակերպում, որպեսզի նաև մեր նախարարությունները, մշակութային օջախները, հանրությունը հնարավոր առնչություն ունենան, իրենք իմանան դա ինչ է։ Եթե խոսքը թմրանյութի մասին է, թմրանյութը կարողանում ենք ձևակերպել ինչ է, զենք զինամթերը գիտենք, բայց եթե կա այդպիսի խնդիր, որի մասին խոսում են մեր սիրելի որոշ հայրենակիցներ, ուրեմն դա էլ պետք է հասկանանք։ Եթե կա այդպիսի խնդիր, պետք է մոտեցում ցուցաբերենք զուտ ազգային անվտանգության տեսանկյունից»,- հավելեց Փաշինյանը։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը