Խորեն Հովհաննիսյանը կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում


Խորեն Հովհաննիսյանը կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում

  • 25-11-2019 12:38:13   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հաստատեց Հովհաննիսյանը: «Այո, ես առաջադրվելու եմ ՀՖՖ նախագահի ընտրություններում: Հիմա մշակում ենք մեր ծրագիր ֆուտբոլի զարգացման համար»,-ասաց նա:
 
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, իսկ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ ներկայիս գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ:
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն