Տիգրան Ավինյանը պատասխանել է ներդրումների մասին մեղադրանքներին


Տիգրան Ավինյանը պատասխանել է ներդրումների մասին մեղադրանքներին

  • 04-12-2019 15:16:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ներդրումների հետ կապված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում: Եվ եթե որոշակի ներդրողներ ենթադրում են Երևան քաղաքի կենտրոնում հողակտորների նվիրատվություն, կարծում եմ այդտեղ որոշակի խնդիրներ կան: Եվ կարծում եմ՝ պետք է հասկանալ՝ որտեղ են ավարտվում ներդրողների շահերը և որտեղ են սկսվում համայնքային շահերը»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավորներին, ովքեր չսպասելով պատասխանին՝ լքել են նիստերի դահլիճը:
 
Նա ասաց, որ Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը շատ հստակ է եղել, և դա ընդհանուր կանոն է բոլորի համար, ոչ թե կոնկրետ մեկ ներդրողի:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը