«Անկախ նրանից ով է դեմ, բիրտ ուժի «նամյոկ» կանեն թե չեն անի, Ամուլսարը սար է մնալու». Շիրակ Բունիաթյան


«Անկախ նրանից ով է դեմ, բիրտ ուժի «նամյոկ» կանեն թե չեն անի, Ամուլսարը սար է մնալու». Շիրակ Բունիաթյան

  • 05-12-2019 16:57:50   | Հայաստան  |  Հասարակություն

Վերջին 10-20 տարիներին պարոն Նիկոլ Փաշինյանը եղել է քաղաքական գործիչ և միշտ ընդդիմություն։
Նա բազում խնդիրների է անդրադարձել և շարունակ ընդիմացել նախկին իշխանություններին ու նրանց կայացրած որոշումներին։
Դե հա նորություն չեմ ասում, քանի որ ով քիչ թե շատ հետևում է քաղաքականությանը իր աչքերով տեսել է դա։
Այստեղ մի հետաքրքիր և անհասկանալի բան կա ինձ համար։
Ես հիշում եմ, որ վարչապետ ՓԱՇԻՆՅԱՆԸ ասաց, որ այն ժամանակ եթե ինքը լիներ ԱՄՈՒԼՍԱՐԻ շահագործման թույլտվություն տվողը, հաստատ չէր տա։
Բայց ցավալին այն է, որ չեմ կարողանում գտնել պատգամավոր Փաշինյանի գեթ մեկ ելույթ, որտեղ նա ընդդիմանում է ԱՄՈՒԼՍԱՐԻ ավերիչ ծրագրին։
Եթե չկա, ուրեմն իրոք ցավալի է։
Եթե չկա, ուրեմն հակված եմ կարծելու որ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ եթե կողմ չէ ԱՄՈՒԼՍԱՐԻ շահագործմանը ապա դեմ էլ չէ։
Անկախ նրանից` ով է դեմ, ով է կողմ կամ ասենք բիրտ ուժի 《նամյոկ》 կանեն թե չեն անի, ԱՄՈՒԼՍԱՐԻ ճակատագիրը մեկն է այն ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ ։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play