Կարո Փայլանը Թուրքիայի ՊՆ-ին հարցադրում է հղել Հայաստանի դեմ ռազմական գործողությունների պլանի վերաբերյալ

05-12-2019 17:50:08   | Թուրքիա  |  Քաղաքական
Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Զինված ուժերի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողության պլան (սցենար) ունենալու վերաբերյալ հարցը բերել է մեջլիսի օրակարգ: Պոլսահայ պատգամավորը գրավոր հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ պահանջելով պատասխանել Հայաստանի դեմ ուղղված ռազմական պլանին վերաբերող մի շարք հարցերի:
 


Ըստ պոլսահայ պատգամավորի՝ «Թուրքիայի ԶՈՒ-ի Ալթայ պլանավորման հրահանգ և Օղուզթյուրք օդային ռազմական գործողության պլանի» մասին մամուլում հայտնված տեղեկությունները բավականին անհանգստացրել են
Հայաստանի ժողովրդին:
 
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Փայլանը Աքարին հետևյալ հարցերն է ուղղել.
 
«Արդյո՞ք Թուրքիայի ԶՈՒ-ն նման փաստաթուղթ ունի: Շահարկումների առարկա դարձած պլան դեռ վավե՞ր է:
Վերոնշյալ պլանը ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ նպատակով է կազմվել:
Ջանքեր գործադրելո՞ւ եք Հայաստանի ժողովրդի շրջանում այս պնդումների հետևանքով առաջացած անհանգստությունը մեղմելու և խաղաղությանն ուղղված ակնկալիքները վերականգնելու համար»:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1336 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար