Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը.«Քաղաքացիներն ահազանգում են…»

05-12-2019 18:36:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
Օրերս ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին տեղեկացրել էր, որ «Փեթակ» կոչվող իրացման կետի տաղավարներից մեկից գնել է «Food.am» ապրանքանիշի պահածոյացված խաղողի տերև, որը ոչ միայն փչացած է եղել, այլև ունեցել է կրկնապիտակ:
 
Ահազանգի հիման վրա՝ Տեսչական
մարմնի մասնագետները Արարատի մարզի Մասիս քաղաքում գործող «Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասում անցկացրել են պետական վերահսկողության միջոցառումներ և պարզել, որ այն գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով՝ սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել  պատշաճ մաքրման ու ախտահանման, առկա են եղել մակնշման թերություններ, բացակայել է պիտանիության ժամկետը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը չեն ունեցել որակը և անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթեր:
 
«Ֆուդ Ամ» ՍՊԸ արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: 
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1304 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար