Երեւանի քաղաքապետարանը 320 մլն դրամ կծախսի Ամանորի վրա


Երեւանի քաղաքապետարանը 320 մլն դրամ կծախսի Ամանորի վրա

  • 06-12-2019 12:06:03   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում որոշեց Ամանորի միջոցառումներին քաղաքի բյուջեից 277 մլն 797 հազար դրամ հատկացնել: Չնայած ավագանու ընդդիմադիր անդամների բողոքներին՝ որոշումն ընդունվեց 41 կողմ ձայնով: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց՝ նախատեսվում է փոփոխություններ կատարել 2019 թվականի բյուջեում և բյուջեի նպատակային հատկացումներն ավելացնել 277 մլն 797 հազար դրամով: Այսպիսով, ընդհանուր ծախսը կկազմի 320 մլն դրամ:
 
Մասնավորապես, 2750-ամյակի այգում կտեղադրվեն տաղավարներ, կամրջային կոնստրուկցիա կկառուցվի: «Նախատեսվում է ձայնային լուսային էկրանների վարձակալություն ու սպասարկում, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստում, ձևավորման աշխատանքներ, դեկորացիաների պատրաստում, կրպակների պատրաստում, մոնտաժում, ապամոնտաժում»,- ասաց փոխքաղաքապետը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն