Գերմանացիներն Աթաթուրքին համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ

06-12-2019 13:11:51   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն
Թուրքիայում մեծ աղմուկ է հանել գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած վավերագրական ֆիլմը: 
 


«Մոռացված կոտորած. ինչպե՞ս Աթաթուրքը կոտորեց ալևիներին» անվամբ ֆիլմը պատմում է  Դերսիմում ալևիների ջարդերի մասին, որի հրանհանգը տվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: 
 
Նշենք, որ տարածված տեսակետ կա, ըստ որի՝ ալևիներն առանձին էթնիկ խումբ են՝ համասերված հայերից, քրդերից, թուրքերից:
Իսկ իրենք` ալևիները, իրենց դասակարգում են հետևյալ խմբերով՝ զազա ալևի, թուրք ալևի, քուրդ ալևի, հայ ալևի:
 
Ֆիլմում Աթաթուրքը նմանեցվում նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Թուրքիայի առաջին նախագահը ներկայացվել է որպես դարաշրջանի ամենադաժան բռնապետներից մեկը։
 
«Աթաթուրքը, փորձելով Թուրքիային դարձնել ժամանակակից պետություն, գործակցել է Հիտլերի հետ։ Աթաթուրքը նացիստական Գերմանիայից գնած թունավոր գազն օգտագործել է Դերսիմում»,- նշվում է ֆիլմում։
 
Հիշեցնենք, որ 1937-1938թթ. տեղի ունեցած Դերսիմի կոտորածի ժամանակ թուրքական բանակի գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել է 16.000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 70.000-ից 90.000 հազար քուրդ ալևի, ևս 12.000 մարդ էլ բռնագաղթի ենթարկվել:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1105 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար