Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու


Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

  • 06-12-2019 14:30:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործով նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:
 
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր մեկնարկած բողոքի քննության ժամանակ մեղադրող դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավորին՝ մատնանշելով արտաքին այնպիսի գործոններ, որոնք, ըստ իրենց, կարող են կասկած հարուցել դատարանի անաչառության նկատմամբ:
 
Միջնորդության դեմ առարկեց պաշտպանական կողմը՝ այն որակելով անհիմն:
 
Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին:
 
Միլենա Խաչիկյան
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը