Հայկ Սարգսյանի առաջարկը մեզ համար ընդունելի չէ. ՀՀ ՊՆ փոխնախարար

06-12-2019 14:56:51   | Հայաստան  |  Քաղաքական
Հայկ Սարգսյանի առաջարկը մեզ համար ընդունելի չէ: Մենք չենք գտնում, որ միջազգային այն փորձը, որը մեջբերվում է, կիրառելի է Հայաստանում: Այս մասին այսօր՝ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի շրջանառության մեջ դրած «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծին: Հիշեցնենք, որ Սարգսյանի ներկայացրած նախագծով քաղաքացին կարող է պետական բյուջե վճարել 10 մլն դրամ եւ բանակում ծառայել ընդամենը 1 ամիս: 
 


«Ցանկացած լավ փորձ մենք կկիրառենք, բայց այն, որն առաջարկել է պարոն Սարգսյանը, դա ընդհանրապես մեզ համար ընդունելի չէ: Մի քանի անգամ հայտարարել ենք, որ զորակոչվելուց հետո ցանկացած զինծառայող անցնում է առնվազն 5
ամսվա ուսումնական փուլ, մինչեւ դա չանցնի, չի կարող անցնել իսկական զինվորական պարտականությունները կատարելուն, չի կարող ներգրավվել մարտական հերթապահությանը: Սա շատ լուրջ, քրտնաջան աշխատանքի արդյունք է: Սա մշակվել է հատուկ մեր Զինված ուժերի համար: Որեւէ հիմնավորում չունի 1 ամսվա մեջ ծառայություն իրականացնելը»,- ասաց Բալայանը:
 
 
Հիշեցնենք, որ Սարգսյանի նախագծով առաջարկվում է նաեւ, որ, եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտնի շարունակել ծառայությունը Զինված ուժերում, կարող է հետ ստանալ գումարը եւ ծառայել եւս 23 ամիս:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1087 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար