Արցախի զինված ուժերը պատասխանել են շատ խիստ. Գաբրիել Բալայան


Արցախի զինված ուժերը պատասխանել են շատ խիստ. Գաբրիել Բալայան

  • 06-12-2019 14:59:00   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:
 
«Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է: Կրակոցների քանակը գոնե վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոչ նվազել, ոչ ավելացել է: Եթե չհաշվենք վերջին միջադեպը՝ մեր զինծառայողի վիրավորման (ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը), որը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս արևելյան հատվածում և որին Արցախի զինված ուժերը պատասխանել են շատ խիստ, արտառոց որևէ դեպք չի գրանցվել»,-նշեց փոխնախարար Բալայանը:
 
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր նոյեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ «դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ»: 
Նոյյան տապան  -   Քաղաքական