Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում վիրավորված սպան կրկին կվիրահատվի

06-12-2019 15:49:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում նոյեմբերի 29-ին վիրավորված սպայի՝ Ռաֆայել Ազիզյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց մանրամասներ: «Բավական դրական դինամիկա կա: Արդեն մի քանի վիրահատություն արվել է, սպասում ենք հերթական վիրահատությանը: Կարծում եմ, որ շուտով հնարավորություն կունենանք նրա հետ զրուցելու»,-ասաց Գաբրիել Բալայանը:
 


«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Նա
բուժում է ստանում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում: Հոսպիտալի բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր»,- նշեցին ՀՀ ՊՆ-ից:
 
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող՝ 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1309 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար