Երբ այդ օրը հիշում եմ, մարմնովս դող է անցնում

07-12-2019 11:47:37   | Հայաստան  |  Հասարակություն
ԲԱՐԻ ԼՈՒՅՍ եմ ասում, հուսալով, որ այն իրոք բարի կլինի․․․
 


Հիշում եմ այդ օրն ինչպես երեկ․ կաբինետում նստած աշխատում էի, թեթև ցնցում զգացի․․․կենտրոնացա․․․մի անգամ էլ կրկնվեց ․․․երկրաշա՜րժ է․․․արագ անցավ մտքովս, ձեռքս վերցրի հեռախոսն ու երեխաներիս հորդորեցի տնից դուրս գալ․․․
Անորոշություն էր, չգիտեինք ինչ է կատարվել, մինչև երեկոյան հեռուստացույցով լսեցինք ահավոր կատարվածի մասին․․․Հիմա
էլ, երբ այդ օրը հիշում եմ մարմնովս դող է անցնում․․․Պատկերացնում եմ, թե ինչ են զգում անմիջական ականատեսները։
Հենց երկրորդ օրը ամուսինս խմբով գնացին օգնելու․․․վերադարձավ լրիվ ճերմակած և նիհարած։ Երկար ժամանակ չէր ուզում խոսել․․․
7 հոգի էլ իմ ազգականներից մնացին փլատակների տակ․․․և բոլորը երիտասարդ։
Այդ օրերին վշտի հետ համաձուլված հերոսական շատ դեպքերի մասին լսեցինք․․․նաև լսեցինք թալանի մասին․․․
Հոգուս դառնությունը շատ է, լավ է այսօր այդ մասին չխոսենք։
Ոչ մի խոսք, որքան էլ բարի լինի չի կարող մեղմել կատարվածի ահավորությունը․․․Այնուամենայիվ հիշելով և խնկարկելով հարգենք անմեղ զոհերի հիշատակը, իսկ ողջ մնացածներին հորդորենք համբերություն․․․
Լավ թե վատ սա մեր ԿՅԱՆՔՆ էր․․․
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1106 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար