Կարո Փայլանը բոյկոտում է Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրությունը

09-12-2019 10:13:21   | Թուրքիա  |  Վերլուծություն
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ բոյկոտում է այս օրերին Ստամբուլում անցակցվող Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրությունը և ընտրված անձին չի ճանաչելու որպես պատրիարք։
 


Այս մասին Փայլանը Twitter-ում գրառում է կատարել՝ նշելով.
«Չեմ մասնակցելու Պատրիարքի ընտրությանը։ Ընտրված անձին չեմ ճանաչելու որպես իմ պատրիարք։ Պատմության մութ էջերում կհայտնվեն բոլոր այն պաշտոնյաների անունները, որոնք
խաղում են մեր պատվի հետ, ինչպես նաև այն հոգևորականների անունները, ովքեր համագործակցում են նրանց հետ»։
 
Նշենք, որ Ստամբուլի հայ համայնքի շատ ներկայացուցիչների մոտ դժգոհությամբ է ընդունվել այն փաստը, որ Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից հրամցված Պատրիարքի ընտրության կանոնադրությունում սահմանվել էր, որ թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները։ Այս սահմանափակման արդյունքում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների քանակը խիստ սահմանափակվել է։
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 628 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար