3 տարեկանից սկսած զբաղվել թվաբանությամբ

09-12-2019 15:51:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմեբրի 18-ից 25-ը «Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության ակադեմիայի հիմնադիրներ Նարինե Բալայանն ու Դիանա Հովհաննիսյանը հատուկ հրավերով գտնվել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ 
 

Տոկիոյում անցկացրած օրերի ընթացքում ակադեմիայի հիմանդիրներն անցել են վերապատրաստման դասընթացներ՝ կատարելագործելով որակավորումը, փորձի փոխանակումներ են ունեցել ոլորտի լավագույն դպրոցներում եւ հանդիպել
են Ճապոնիայում ՀՀ դեսպան պարոն Հրանտ Պողոսյանի հետ, ում հետ քննարկվել են մենթալ թվաբանության և կրթության հետ առնչվող մի շարք հարցեր:
 
«Աբակ»-ի հիմնադիրները Տոկիոյից ձեռնունայն չեն վերադարձել՝ բերելով ճապոնական հատուկ մեթոդ, որ հնարավորություն է ընձեռում 3 տարեկանից սկսած զբաղվել թվաբանությամբ ու կայուն հիմք ձեւավորել մենթալ թվաբանություն ուսումնասիրելու համար։
 
Yerevaklur.am
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 527 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար