3 բուհեր վերահավատարմագրվում են


3 բուհեր վերահավատարմագրվում են

  • 09-12-2019 18:02:39   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ԱԻՆ ՃԿՊԱ), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (ԵՊԿ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) վերահավատարմագրվում են։
 
Դեկտեմբերի 9-13-ը փորձագիտական խումբը արտաքին գնահատում կիրականացնի ԵՊԿ-ում և ՀԱԱՀ-ում, իսկ դեկտեմբերի 9-12-ը՝ ԱԻՆ ՃԿՊԱ-ում։ Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ կունենան հավատարմագրվող բուհերի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման մասնագետների և ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ, ինչպես նաև  ուսանողների, ուսանողական կառույցների,  շրջանավարտների և գործատուների ներկայացուցիչների հետ։ Փորձագետները կիրականացնեն նաև դասալսումներ, ռեսուրսների դիտարկում, փաստաթղթերի ուսումնասիրություն։
 
ԱԻՆ ՃԿՊԱՆ-ն 2017-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, իսկ ՀԱԱՀ-ը և ԵՊԿ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էին ստացել 2015-ին։ Այժմ բուհերը վերահավատարմագրվում են։ Այցի ընթացքում փորձագետները դիտարկելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել  այս բուհերում  առաջին հավատարմագրումից ի վեր, որքանով է իրականացվել բուհի բարելավման ծրագիրը, և կգնահատեն   յուրաքանչյուր ուսումնական հաստատության  գործունեությունը ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներին համապատասխանության  տեսանկյունից։
 
Նշենք, որ մինչև բուհ այցելությունը փորձագետներն ուսումնասիրել են հավատարմագրվող ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, դուրս բերել ուժեղ և թույլ կողմերը, իրականացրել նախնական գնահատում։ Իսկ այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որտեղ կմատնանշեն բուհի  խնդիրները և բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։
 
Հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի,  բուհի ինքնավերլուծության և  բարելավման ծրագրի   վրա։
 
ԱԻՆ ՃԿՊԱ փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու  Տիգրան Մնացականյանը։ Խմբի մյուս անդամներն են Լեհաստանի ռազմածովային ակադեմիայի Հրամանատարության և ծովային գործողությունների ֆակուլտետի փոխդեկան Բարտոլոմեյ Պաչեկը, ՇՊՀ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ  Արմենուհի Սարգսյանը,  ՀԱՊՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ գիտական քարտուղար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ  Ծաղիկ Հովհաննիսյանը, Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողուհի Մարիամ Թորոսյանը։
 
Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)  Քաղաքականության մշակման և իրականացման  բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
 
ԵՊԿ փորձագիտական խմբի ղեկավարն է  ՀԳՊԱ ուսումնական գծով պրոռեկտոր, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ   Մկրտիչ Այվազյանը։
 
Խմբի մյուս անդամներն են Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի գիտական գործերի և հետազոտությունների գծով պրոռեկտոր, Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր Մարգուս Պլարտլասը, Մաստրիխտի Երաժշտական ակադեմիայի նախկին ռեկտոր Յան Ռադեմարկեսը, ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, Նարինե Խաչատրյանը և ԵՊՀ ուսանողուհի Անահիտ Տերտերյանը։
 
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Գայանե Անանյանը։
 
ՀԱԱՀ  փորձագիտական խմբի ղեկավարն է  Վանաձորի պետական համալսարանի  ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու Հերմինե Գրիգորյանը։ Խմբի մյուս անդամներն են  Որակի ապահովման Նիդեռլանդական VLHORA և VLHUR կազմակերպությունների փորձագետ, փիլիս. և մանկավ. գիտ.դոկտոր Ռոմեին Հուլպիան,  ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Կարեն Թռչունյանը, ԵՊԲՀ ուսանողուհի Գայանե Կոսակյանը։
 
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը։
 
 
 
 
 
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
Նոյյան տապան  -   Հասարակություն