ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 2-ից 8-ը գրանցվել է 183 արտակարգ


ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 2-ից 8-ը գրանցվել է 183 արտակարգ

  • 09-12-2019 18:27:08   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 2-ից 8-ը գրանցվել է 360 դեպք, որից 183-ը՝ արտակարգ:
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 135 կենցաղային կանչ, 60 հրդեհի ահազանգ, 99 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 112 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:
 
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 13 դեպք, տուժել է 22 և զոհվել 1 քաղաքացի:
 
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք:
 
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 24 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն