«Ես վաղուց մեռած պիտի լինեի, բայց դա կոչվում է ճակատագիր». կյանքից հեռացել է Ալեն Դելոնը

10-12-2019 00:06:13   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
arlur.am Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ալեն Դելոնը իր մահկանացուն է կնքել Փարիզի Ամերիկյան հոսպիտալում: Նա հոսպիտալացվել էր ուրբաթ, սրտի անբավարարություն նոպայով: Ալեն Դելոնը 84 տարեկան էր: Նա համարվել է 20-րդ դարի ամենահմայիչ տղամարդկանցից մեկը:
 


Մեկ տարի առաջ տված հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է. « Ես արտիստ եմ, բայց ոչ դերասան, ես դերասանական ակադեմիաներ չեմ ավարտել:Ես ոչինչ չեմ արել արտիստ դառնալու համար:
14 տարեկանում թողել եմ դպրոցը, հետո գնացել եմ բանակ: Ես այն արտիստներից եմ, ում անվանում էին Ժան Գաբեն, Լինո Վենտուրա կամ Բերտ Լանկաստեր: ՈՒժեղ անհատներ, որ նկարահանվում էին կինոֆիլմերում: Առանց ավելորդ համեստության` կարող եմ հայտարարել, որ այդ մասնագիտությունն ինձ հաջողվեց: Ես երբեք չեմ երազել այդ կարիերան: Ես չեմ ծնվել Ալեն Դելոն դառնալու համար: Ես վաղուց մեռած պիտի լինեի: Բայց դա կոչվում է ճակատագիր»:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 556 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար