10-12-2019 10:43:51 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Փարիզում կայացել է Դոնբասում հակամարտության կարգավորման շուրջ Նորմանդյան քառյակի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը: Փարիզում տեղի ունեցավ նաև Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը:
Հանդիպման արդյունքներով ընդունվել է կոմյունիկե, որով կողմերը պայմանավորվել են մինչև 2019 թվականի ավարտը հասնել կրակի դադարեցման, ինչպես նաև ևս երեք հատվածներում պետք է ուժերի տարանջատում: Բացի այդ, մինչև տարեվերջ պետք է տեղի ունենա գերիների փոխանակությունը բոլորը բոլորի դիմաց բանաձևով:
Կողմերը պայմանավորվել են նաև Դոնբասում ընդլայնել ԵԱՀԿ առաքելությունը, որպեսզի 24/7 ռեժիմով հետևի հրադադարի պահպանմանը: