«Վհուկների մուրճը մերը չէ». Նարինե Դիլբարյան


«Վհուկների մուրճը մերը չէ». Նարինե Դիլբարյան

  • 10-12-2019 15:44:15   | Հայաստան  |  Հասարակություն

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի ուղարկելու վիճելի օրինագիծը, քննարկումը բուռն էր, մեծամասնության դիրքորոշում և պաշտպանական տակտիկան՝ խոցելի և կասկածահարույց:

Չգիտես ինչու, անտեսվեց Երևանում կայացած հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումում Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի գնահատականը, որն անդրադառնալով վաղաժամկետ կենսաթոշակի տրամադրման մոդելի՝ իբրև խայծ, կիրառման իրենց փորձին՝ հայտարարեց, որ Վրաստանում այն չի արդարացրել սպասումները:: Վրաստանում կառավարությունը գործող դատավորներին առաջարկել է վաղաժամկետ բարձր թոշակներ պաշտոնը լքելու դիմաց, բայց միայն որոշներն են համաձայնել, փաստորեն հիմնական մասը հրաժարվել է, և Վրաստանի իշխանությունները համոզվել են, որ նման մեխանիզմը անգործունակ է, և անձերի փոխարեն պետք է օրենքները փոխել: Ինչո՞ւ ենք մենք փորձում համառորեն գնալ իր անհեռանկարայնությունն ապացուցած ճանապարհով.....իբրեւ ժողովրդավար ենք, վհուկների մուրճը մերը չէ, իսկ ով ասաց, որ ինկվիզիտոր ենք ուզում լինել, օրենքները պետք է փոխել՝ սկսյալ սահմանադրությունից, ոչ թե հույսը դնել ոմանց կաշառվելու վրա.....այն էլ մեր՝ հարկատուներիս հաշվին:

 

Նարինե Դիլբարյան 
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն