Ալժիրի նախկին վարչապետերը ազատազրկվել են կոռուպցիայի համար


Ալժիրի նախկին վարչապետերը ազատազրկվել են կոռուպցիայի համար

  • 10-12-2019 17:33:45   | Ալժիր  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ալժիրի երկու նախկին վարչապետներ կոռուպցիոն մեղադրանքներով դատապարտվել են ազատազրկման:
 
Այս մասին հայտնում է Ալ Ջազիրան:
 
Ահմեդ Ույահյան դատապարտվել է 15, Աբդելմալեք Սելալը՝ 12 տարվա ազատազրկման: Երկու վարչապետերն էլ եղել են այս տարվա ապրիլին պաշտոնից հեռացված նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի կողմնակիցները:
 
Նախկին վարչապետների դատավճիռը հնչեցվել է այս հինգշաբթի կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play