ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան


ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

  • 10-12-2019 18:52:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Դեկտեմբերի 10-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: 
 
Հավաքակայանում ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անցկացրել է 2019թ. երկրորդ զորակոչի կազմակերպման աշխատանքներին ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես, տեղում դիտարկել զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։ 
 
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն