Սկսվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը


Սկսվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը

  • 11-12-2019 10:30:27   | Թուրքիա  |  Քաղաքական

Քիչ առաջ Պոլսի հայոց 85-րդ պատրիրաք է ընտրության գործընթացը սկսվել է։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ի թղթակիցը Ստամբուլից։
 
Պատրիարքի ընտրությունը տեղի է ունենում այսօր առավոտյան Պոլսի հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից պատրիարքարանում հավաքվել են համայնքի կողմից ընտրված բոլոր աշխարհիկ 103 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։
 
Նշենք, որ  դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրության ժամանակ  առավել շատ ձայներ ստացել էին Սահակ եպիսկոպոս Մաշայանի կողմնակիցները։ Ուստի սպասվում է, որ հավանաբար պատրիարք կընտրվի հենց Մաշալյանը։
 
Նշենք, որ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում 3 փուլով: Ըստ այդմ՝ 1-ին փուլում դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել է 17  հոգևոր պատվիրակ: Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներն ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ են, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:
Նոյյան տապան  -   Քաղաքական