Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին


Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

  • 11-12-2019 12:25:34   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 
 
Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել այն որոշումը, որով վարչապետն ամիսներ առաջ նրան ազատել էր աշխատանքից: Ըստ այդմ՝ նախկին տեղակալը պահանջում է որպես իրավական հետեւանք, իրեն վերականգնել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
 
Հայցը ընդունվել է վարույթ. այն մակագրվել ՀՀ Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին:
 
Դատական տեղեկատվական համակարգ
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play