Չինական մշակույթի կենտրոն է բացվել Մանկավարժական համալսարանում


Չինական մշակույթի կենտրոն է բացվել Մանկավարժական համալսարանում

  • 11-12-2019 14:58:18   | Հայաստան  |  Հասարակություն

Մանկավարժական համալսարանում չինական մշակույթի կենտրոն է բացվել:
 
Այն վերջին տարիներին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) և Չինաստանի մի շարք ԲՈՒՀ-երի միջև համագործակցության արդյունք է: 
 
Ինչպես տեղեկացրել է ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, համալսարանը համագործակցում է Չինաստանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Չունցինի համալսարանի, Տյանցզինի և Նանկինի մանկավարժական համալսարանների հետ:
 
Նրա խոսքերով՝ ներկայումս չինարենը որպես երկրորդ օտար լեզու ուսումնասիրվում է մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում և նույն հաստատության հիմնական դպրոցում: 
 
ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունգը կարևորել է նման կենտրոնի բացումը չինարեն մշակույթն ավելի լավ ճանաչելու տեսանկյունից: 
 
Նա, մասնավորապես, նշել է. 
 
«Նմանատիպ կենտրոնների բացումը կնպաստի նրան, որ հայերն ավելի լավ ճանաչեն չինական մշակույթն ու ավանդույթները, նույնն էլ անհրաժեշտ է իրականացնել մեր երկրում՝ Չինաստանում: Մեր երկրների միջև եղած հարաբերությունները շատ ակտիվ են զարգանում են»: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն