Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին


Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

  • 11-12-2019 15:38:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
 
Նախարարը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում  և ընդգծել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում Ճապոնիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
 
Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները և այդ համատեքստում ընդգծել Արդարադատության նախարարության կատարած աշխատանքների էական նշանակությունը:  
 
Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է քրեական արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև քրեակատարողական համակարգի բարեփոխումների շրջանակում համագործակցելու հնարավորությունները: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև 2020 թվականին Ճապոնիայի Կիոտո քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին՝  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասնակցության հնարավորությունները:
 
Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան վերը նշված ոլորտներում համագործակցութունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն