Մարվել է փոստային նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
11-12-2019 17:50:46 | Հայաստան | Հասարակություն
Մարվել և և շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը և Հրաչյա Հովհաննիսյան կրտսերը:
Նամականիշի վրա պատկերված է հայ հայտնի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանը (1919-1997թթ.)։ Նամականիշի խորապատկերին ներկայացված են նաև հատվածներ Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծություններից:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն