«Հանրային ներդրումների առաջնահերթությունների գնահատում» սեմինար-քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում


«Հանրային ներդրումների առաջնահերթությունների գնահատում» սեմինար-քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

  • 12-12-2019 15:38:20   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետների, ինչպես նաև ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հանրային ներդրումների առաջնահերությունների գնահատում» սեմինար-քննարկում: 
 
Ավագ Ավանեսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին` հանդիպմանը մասնակցելու և հանրային ներդրումային ծրագրերի գնահատման միջազգային փորձը փոխանցելու համար: 
 
Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները ներկայացրել են հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների գնահատման մեթոդաբանությունը, պատասխանել մասնակիցների հարցերին:
Սեմինարի ընթացքում ԱՄՀ կողմից նախապատրաստված գնահատված ծրագրերի  օրինակների հիման վրա մասնակիցները` բաժանվելով աշխատանքային փոքր խմբերի, իրականացրել են ծրագրերի բաշխում ըստ առաջնահերթությունների և ներկայացրել արդյունքները: 
 
ԱՄՀ փորձագետների հետ հարց ու պատասխանի արդյունքում վեր են հանվել հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների որոշման կարևոր սկզբունքները: Քննարկման ժամանակ մասնակիցների հարցերին պատասխանել է նաև փոխնախարար Ավագ Ավանեսյանը: 
 
Հանդիպման ավարտին փոխնախարարը, նաև շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ԱՄՀ մասնագետներին՝ նման ձևաչափով սեմինար-քննարկում կազմակերպելու համար: Իրենց հերթին շնորհակալություն հայտնելով բոլորին սեմինարին ակտիվ մասնակցության համար՝ ԱՄՀ ներկայացուցիչները գոհունակությամբ փաստել են, որ լավ բովանդկային քննարկում ստացվեց: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն