Մոսկվայում կայացել է գործարարների հանդիպում

12-12-2019 18:38:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Ընթացիկ տարվա հունիս ամսին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին հաջորդիվ Դիլիջանում կայացած գործարար համաժողովի ընթացքում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչների, հայ և վրացի բազմաթիվ գործարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով սույն թվականի նոյեմբերի
29-ին Մոսկվայում կայացավ գործարարների հանդիպում: 
 
Հանդիպմանը մասնակցեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի, մասնավորապես Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի նահանգների տնտեսական զարգացմանն ուղղված հարցերը: Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին տուրիզմի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, արևային էներգիայի և այլ շահավետ ոլորտներում իրականացնելու բիզնես-նախագծեր՝ կատարելով համապատասխան ներդրումներ:  
 
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն իսկ սկսվել է տարբեր ոլորտներում բիզնես նախագծերի մշակման գործընթացը: 
 
Հայ և վրացի գործարարների փոխշահավետ գործընկերությունը  կտա իր շոշափելի արդյունքները և կնպաստի Հայաստանի ու Վրաստանի տնտեսական զարգացմանն ու ինտեգրմանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 850 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար