Մոսկվայում կայացել է գործարարների հանդիպում


Մոսկվայում կայացել է գործարարների հանդիպում

  • 12-12-2019 18:38:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ընթացիկ տարվա հունիս ամսին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին հաջորդիվ Դիլիջանում կայացած գործարար համաժողովի ընթացքում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչների, հայ և վրացի բազմաթիվ գործարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով սույն թվականի նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացավ գործարարների հանդիպում: 
 
Հանդիպմանը մասնակցեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի, մասնավորապես Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի նահանգների տնտեսական զարգացմանն ուղղված հարցերը: Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին տուրիզմի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, արևային էներգիայի և այլ շահավետ ոլորտներում իրականացնելու բիզնես-նախագծեր՝ կատարելով համապատասխան ներդրումներ:  
 
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն իսկ սկսվել է տարբեր ոլորտներում բիզնես նախագծերի մշակման գործընթացը: 
 
Հայ և վրացի գործարարների փոխշահավետ գործընկերությունը  կտա իր շոշափելի արդյունքները և կնպաստի Հայաստանի ու Վրաստանի տնտեսական զարգացմանն ու ինտեգրմանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play