Հատուկ ջոկատայինները խուզարկում են Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը
13-12-2019 11:20:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներն այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը և նրան պատկանող շինություններում։ Այս մասին տեղեկությունները «Փաստինֆո»-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում ստուգումներ են իրականացվում վերջինիս առանձնատանը և նրան պատկանող շինություններում։
Ավելի վաղ՝ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ ոստիկանության 6-րդ վարչությունը նյութեր են նախապատրաստում։ Որոշ նյութեր էին ագրավվել նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայից։