Հատուկ ջոկատայինները խուզարկում են Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը


Հատուկ ջոկատայինները խուզարկում են Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը

  • 13-12-2019 11:20:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներն այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը և նրան պատկանող շինություններում։ Այս մասին տեղեկությունները  «Փաստինֆո»-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
 
Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում ստուգումներ են իրականացվում վերջինիս առանձնատանը և նրան պատկանող շինություններում։
 
Ավելի վաղ՝ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ ոստիկանության 6-րդ վարչությունը նյութեր են  նախապատրաստում։ Որոշ նյութեր էին ագրավվել նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայից։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play