«Ճամպրուկ 2019» միգրացիայի ոլորտում անցկացվող ամենամյա լրագրողական մրցույթն այս տարի նշում է իր 10-ամյա հոբելյանը: Այս ողջ տարիների ընթացքում կազմակերպությունը մրցույթի միջոցով նպատակ է ունեցել մոտիվացնել և խրախուսել լրագրողներին հարցեր բարձրացնել միգրացիայի ոլորտում, լուսաբանել և իրազեկել հնարավորությունների և խոչընդոտների մասին:
2019թ-ի դեկտեմբերի 12-ին Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակը, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, բարձր գնահատեցին մրցույթի մասնակիցների կողմից պատրաստված նյութերի լրագրողական կատարելությունը, համապատասխանությունը, մատուցման ձևաչափը և արդյունավետությունը։ Հաղթողներին հանձնվեցին մրցանակներ։
Միգրացիայի և լրագրության ոլորտում հայտնի և ճանաչված փորձագետները 81 հայտից ընտրեցին 10 լավագույններին: Այս տարի 250.000 ՀՀ դրամին համարժեք մրցանակներ են շնորվել 7 անվանակրգերում:
«Լավագույն վերաինտեգրման պատմություն» անվանակարգում հաղթող չի ճանաչվել, և հատուկ մրցանակ է շնորհվել միգրացիայի ոլորտի ամենա հուզիչ և օրիգինալ պատմության համար:
Լավագույն հեռուստառեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանում և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը հանձնեցին մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝
«Տեղահանված սիրիահայերի մարտահրավերները և Հայաստանում իրենց ինտեգրման հաջողցված պատմությունները»
Անուշ Խաչատրյան, Հանրային հեռուստաընկերություն, Առավոտ Լուսո ծրագիր
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոուհաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը հիմնադրվել է 1993թ. Ավստրիայի և Շվեյցարիայի նախաձեռնությամբ: Կազմակերպության ստեղծման նպատակը ոչ պաշտոնական կարգով խորհրդատվության տրամադրման համար օժանդակ մեխանիզմի ձևավորումն էր, ինչպես նաև բազմակողմ համագործակցության նոր միջավայրում միգրացիայի և ապաստանի ոլորտներում համապատասխան փորձառության և մատուցվող ծառայությունների արդյունավետության ապահովումը: