Hennesy տան բրենդ ամբասադորը Երևանում պատմել է լեգենդար կոնյակի առանձնահատկությունների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13-12-2019 15:07:24   | Հայաստան  |  Հարցազրույցներ





«Նոյյան Տապան»-ի զրուցակիցն է HENNESSY տան բրենդ ամբասադոր Գիյոմ դը Գիտոն:
 
Նա Երևանում է լեգենդար կոնյակի ստեղծման հարյուրամյա ավանդույթները, մշակույթն ու պատմությունը ներկայացնելու առաքելությամբ: Գիյոմ դը Գիտոն HENNESSY-ի բրենդ ամբասադոր է նշանակվել 2016 թվականից և հանդիսանում է լեգենդար կոնյակն աշխարհին ներկայացնող 6 դեսպաններից մեկն է:
 
Ուրախ ենք ձեզ տեսնել Հայաստանում: Այս անգամ ի՞ նչ նպատակով եք այցելել մեր երկիր
 
Շնորհակալություն. Այս անգամվա իմ այցն ունի նույն առաքելությունը ինչպես և նախորդ անգամները. մի պարզ պատճառով, որովհետև բրենդ ամբասադորի առաքելությունը կայանում է միայն նրանում, որպեսզի շատ ավելի շատ մարդկանց հանդիպի, շփվի  և պատմի մեր ապրանքանիշի մասին՝ այն է խոսել կոնյակի մասին, բերել մարդկանց ավելի մեծ զանգվածներ դեպի բրենդի նկատմամբ լոյալության, պատմել պատմություններ բրենդի հետ կապված, համտեսել և ի վերջո հանդիպումների ընթացքում ձեռք բերել նոր ընկերներ, նոր կապեր, նոր սպառողներ: 
 
Կխնդրեի, մի փոքր պատմել Հեննեսի բրենդի մասին, նշվում է Հեննեսի կոնյակների հարյուրամյա ավանդույթների մասին
 
Ինձ հետաքրքիր է, այս տարիների ընթացքում այդ ավանդույթները փոխվե՞լ են թե՞ ոչ, եթե այո, ապա արդյո՞ք այդ փոփոխությունները դրական ազդեցություն ունեցել են խմիչքի որակի վրա: 
Նախ և առաջ ասեմ, որ Հեննեսին յուրօրինակ է հենց նրանով, որ արտադրության յոթ սերնդի ընթացքում չի փոխել իր ավանդույթները, նույնիսկ նոր արտադրական պրոցեսներում , որոնք որ շատ ավելի ժամանակակից են, միևնույն է, այն պահպանել է ի սկզբանե դրված իր ոճը: Միակ բանը, որ ես կուզենայի նաև ավելացնել, այն է, որ խոսքը գնում է ավանդույթներում այսպես ասած  նորամուծությունների մասին: Դա Հեննեսի պարադի իմպերիալի մասին է, որը սկսեց վերաարտադրվել 2010 թվականից և որպես նորամուծություն՝ իր այսպես ասած հնեցված կոնյակի կարծրատիպը փոխվեց, որովհետև այն մի քիչ ուրիշ ձև է արտադրվում: 
 
Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ Հեննսին պահպանել է իր ոճը, ո՞րն է այդ ոճը
 
Ասելով ոճ՝ ես ի նկատի ունեմ ընտրության, հնեցման և բլենդինգի՝ այսինքն խառնելու հմտությունը, և երևի թե դրանով իսկ Հեննեսին ունի իր ոճը, այսինքն՝ այդ երեք պրոցեսները, որոնք որ կատարվում են, դրանք յուրօրինակ են և միայն Հեննեսին է այդպես անում, և դրանով իսկ ասում ենք ոճ , որը տարբերվում է մեր մնացած մրցակիցներից: 
 
Ե՞րբ և որտե՞ղ է սկսել արտադրվել Հեննեսի կոնյակը
և ինչպիսի՞ տարածվածություն ունի աշխարհում
 
Առաջին հերթին ասեմ, որ արդեն երկու դարից ավելի արտադրվում է Հեննեսի կոնյակը, այն ստեղծվել է մի իռլանդացի զինվորականի կողմից, որը ծագումով ֆրանսիացի չէր, բայց ծառայում էր ֆրանսիական բանակում: Խոսքը Ռիչարդ Հեննեսիի մասին է, ով զորացրվելուց հետո տեղափոխվեց Կոնյակ (քաղաք Ֆրանսիայի արևմուտքում), հիմնեց կոնյակի արտադրություն, և այդ ժամանակվանից ի վեր Հեննեսի կոնյակն արտադրվում է հենց այդ անվամբ: Իհարկե միշտ չէ որ եղել է առաջատարը, վերջին 30 տարվա ընթացքում է, որ Հեննեսին աշխարհում համար մեկ կոնյակն է համարվում վաճառքով: Ինչ վերաբերում է տարածմանը, ապա պետք է նշեմ, որ Հեննեսի կոնյակն առկա է աշխարհի 130 երկրում, այդ թվում նաև Հայաստանում: Այստեղ Հեննեսին պաշտոնապես ներկայացված է 2006 թվականից, իսկ պաշտոնական ներկայացուցիչը համարվում է «Սարգիս Կարոլինա» ընկերությունը: 
 
Դուք արդեն երրորդ անգամն եք Հայաստանում, հանդիպել եք տարբեր խմբերի հետ, այդ թվում ԶԼՄ ներկայացուցչների, ի՞նչ կարող եք ասել Հեննեսիի պահանջվածության, նաև ապրանքանիշի մասին տեղեկացվածության առումով
 
Իհարկե, երբ որ իմ հանդիպումների ժամանակ խոսում եմ կոնյակի մասին, մարդիկ գիտեն, թե ինչ է կոնյակը, երբեք չենք համեմատում հայկական կոնյակի հետ, որովհետև դրանք տարբեր արտադրանքներ են ամեն դեպքում, բայց հետաքրքիրն այն է, որ մարդիկ, նույնիսկ ովքեր որ այդքան էլ լավ չգիտեն հատկապես Հեննեսի կոնյակի մասին , փորձում են իմանալ, նոր գիտելիքներ ունենալ ապրանքի մասին, համտեսել, հասկանալ առանձնահատկությունները: Այս իմաստով այո, նման շարունակական ծանոթություններն ապրանքանիշի հետ բերում են ապրանքի զարգացման, վաճառքի խթանման, սպառման ընդլայնման և այդպես շարունակ: 
 
Չհամեմատելով հայկական կոնյակի հետ, այնուամենայնիվ, երբևէ փորձե՞լ եք հայկական կոնյակ, ի՞նչ կարող եք ասել մեր արտադրանքի մասին
 
Այո, ինչպես անցած անգամ, այս անգամ նույնպես ես փորձել եմ: Հենց այսօր փորձել եմ 10 տարեկան Արարատ-Ախթամար. Պետք է ասեմ, որ այն լավ բրենդի է, իհարկե շատ տարբեր է ֆրանսիական կոնյակից և հատկապես Հեննեսիից, իր սուր համով, և գուցե այդ ընդգծվածությունը գալիս է մի քանի բանից, որը բնորոշ է Արարատի արտադրության պրոցեսին, որից ես այդքան էլ տեղյակ չեմ: Դա կարող է կախված լինել օրինակ խաղողի տեսակից, խառնման մեթոդներից: Իհարկե կա ցանկություն այցելել կոնյակի արտադրամաս Հայաստանում, որպեսզի էլ ավելի լավ հասկանամ, բայց մի բան է ակնհայտ, որ և հայակական բրենդին, և ֆրանսիական կոնյակն անցնում են կրկնակի թորում, ինչը շատ կարևոր է: 
 
Որպես Հեննեսի բրենդի գլխավոր ամբասադոր՝ ունե՞ք ինչ-որ հետազոտություն կապված սպառողների տարիքի ու սեռի հետ կապված, այսինքն՝ ովքե՞ր են ավելի շատ նախընտրում Հեննեսի կոնյակ՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
 
Իրականում չկա այդպիսի շատ կոնկրետ մոդել, թե ովքեր են Հեննեսիի կոնյակի բուն թիրախային սպառողները: Իհարկե դա շատ մեծ կապ ունի, թե որ շուկայում է այն սպառվում:  Օրինակ՝ Միացյալ Նահանգներում, որը Հեննեսիի ամենամեծ շուկան է, հիմնական սպառողներն աֆրոամերիկացի տղամարդիկ են: Եթե  խոսքը գնում է օրինակ Չինաստանի մասին, ապա նույնպես տղամարդիկ են, բայց այնտեղ կանանց մեծ զանգված էլ է օգտագործում և կա շատ հետաքրքիր բան , որ նայած թե ինչպես է օգտագործվում Հեննեսի կոնյակը: Եթե վերցնենք տղամարդկանց խումբը, ապա նրանք կոնյակը խմում են մաքուր տեսքով, այսինքն՝ որևէ բանի հետ միքսելու, իսկ կանանց կամ երիտասարդների դեպքում, ապա կոնյակն ավելի շատ օգտագործվում է կոկտեյլների տեսքով, որովհետև Հեննեսին ունի ոճային կոկտեյլների մեծ շարք: Ամեն դեպքում մենք չունենք այդպիսի ուղղվածություն , որ հենց պետք է տղամարդիկ կամ կանայք սպառեն: Մեր համար ամենակարևորն այն է, որ սպառողները լիեն 25 տարեկանից բարձր մարդիկ: 
 
Ինչպե՞ս կբնութագրեք Հեննեսի կոնյակը երեք բառով կամ մեկ նախադասությամբ
 
Կբնութագրեմ ոչ թե երեք բառով կամ մեկ նախադասությամբ, այլ երեք այսպես ասած գաղափարով. առաջինը տոնական խմիչք ինչ-որ առիթ տոնելու, լավ տրամադրություն հաղորդելու համար, երկրորդը դա նորարարությունն է , այսինքն՝ ինովացիաները, որոնք որ միշտ կիրառվում են, բայց միևնույն ժամանակ հետևողականություն որակի նկատմամբ: Այսինքն՝
անփոփոխ որակ 250 տարուց ավելի: Ավելացնեմ նաև, որ լինելով տոնական և այսպես ասած միջազգային խմիչքի տեսակ՝ Հեննեսին իր արտադրման գրեթե 100 տարուց էլ պակաս հետո արդեն իսկ մատակարարվում էր աշխարհի ամենահեռավոր ծայրամասեր՝ սկսած Չինաստանից, Նոր Զելանդիայից մինչև Միացյալ Նահանգներ: Ինչ վերաբերում է նորարարությանը, տեսեք առաջին կոնյակի բրենդն է, որի արտադրությունը լցվել է ոչ թե սովորական, ստանդարտ շշերի մեջ, այլ յուրահատուկ «գրաֆինի» մեջ: Եվ խոսելով հետևողականության ու լոյալության մասին, պետք է նշեմ, որ երբ խմում ենք Հեննեսի Իքս Օ, մենք արդեն իսկ վստահ ենք, որ խմում ենք այն նույն կոնյակը, որը խմել են 20 կամ 30 տարի առաջ, այսինքն՝ որակի բացարձակ պահպանություն անընդհատ: 
 
Որակի բարցարձակ պահպանությունը ենթադրում է նաև, որ տվյալ ապրանքանիշը կարող է հասանելի չլինել հասարակության լայն զանգվածներին: Այս առումով Հեննեսին ինչպիսի՞ հասանելիություն ունի
 
Երբ որ ես ասում եմ հետևողականություն արտադրական որակի մեջ, մենք չենք խոսում գնի և գնագոյացման մասին: Մենք խոսում ենք միշտ այն մասին, որ երբ ընտրում ենք ինչ-որ արտադրանք և պրոցես, մենք հավատարիմ ենք մնում դրան, և երբեք խոսքը չի գնում ավելացված գումարի կամ ծախսերի մասին. դա մեր տեսլականն է, մենք այդպես ենք շարժվում առաջ: Մենք ունենք մեր աշխատանքի ոճը, այն է՝ պահպանել լավագույն որակ: 
 
Եվ վերջում՝ ունի՞ բրենդը կարգախոս, ո՞րն է այն
 
Երբեք կանգ չառնել, միշտ կատարելագործվել: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 1108 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար