Շոկոլադե կարագ. «Կաթնառատ»-ի «նվերը» քաղցրասերներին

13-12-2019 14:46:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Չենք հասցնի թարթել մեր աչքերը, և արդեն Ամանոր է: Այդքան հարուստ ու բազմազան ուտեստների կողքին իրենց հաստատուն տեղն ունեն տարատեսակ տորթերն ու խմորեղենները: Բայց արի տես, որ տորթեր պատրաստելը ամենահեշտ գործերից չէ: Ամենափոքր սխալի դեպքում կարող է լավ չստացվել, իսկ կրեմը՝ «փսորվել»:  
 
Հայտնի «Կաթնառատ» ընկերության սերուցքային կարագով պատրաստված տորթերի համի մասին արդեն շատ տնային տնտեսուհիներ և խմորողեն արտադրող ընկերություններ գիտեն, սակայն «Կաթնառատ» ընկերությունը Ամանորյա «նվեր» է պատրաստել բոլորին. վերջինս ներկայանում է նորույթով՝ շոկոլադե կարագ: 
 
«Մեր այս նորութը կհավանեն բոլորը՝ նրանք, ովքեր սիրում են տորթեր թխել, նրանք, ովքեր նախաճաշի համար ունեն շատ քիչ ժամանակ, տորթեր արտադրող ընկերությունները, որոնք ցանկանում են խնայել ժամանակ, բայց ստանալ հրաշալի համ և պարզապես նրանք, ովքեր իրենց օրը չեն պատկերացնում առանց քաղցրի: Հայաստանում այն  դեռևս միակ շոկոլադե կարագն է,
որը պետք է ասեմ՝ արդեն սիրվել է շատերի կողմից: ». «Կաթնառատ» ընկերության որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյան: 
 
Ընկերության այս նորույթը պատրաստված է բացառապես բնական կակաոյից և անարատ կաթից: Այն լիարժեքորեն փոխարինում է շոկոլադե կրեմին: Տնային տնտեսուհիներն այլևս կարիք չեն ունենա պատրաստել կրեմը, որն այդքան երկարատև և մեծ ուշադրություն պահանջող գործընթաց է: Պետք է պարզապես արդեն պատրաստի շերտերի վրա քսել շոկոլադե կարագը, և համեղ տորթը պատրաստ է: Շոկոլադասերներն էլ կարող են տորթի բաղադրության մեջ սերուցքային կարագի փոխարեն օգտագործել շոկոլադե կարագ՝ շոկոլադե տորթ ստանալու համար: Այլևս պետք չէ խառնել կակաո: 
« Շատ համով է, թոռնիկներս մեծ հաճույքով են ուտում: Որակն էլ շատ լավ է, դե համ էլ մեր հայկական արտադրանքն է, պետք է հայկականին տեղ տանք, մանավանդ երբ այսպես խղճով են աշխատում: Տորթերի մեջ հատկապես շատ լավ է, էլ կրեմի համար էներգիաս ու նյարդերս չեմ վատնում, միանգամից էս շոկոլադե կարագն էլ քսում եմ տորթի վրա՝ իբրև կրեմ: Ամուսինս էլ մեծ հաճույքով ուտում է». տնային տնտեուհի տիկին Ռուզաննան է պատմում, ում պատահաբար հանդիպեցինք սուպերմարկետում, երբ շոկոլադե կարագ էր գնում:   
 
Շոկոլադե կարագը ոչ միայն տնային տնտեսուհիներին դուր կգա, այլև՝ խմորեղենի արտադրամասերին: Այն կարելի է այսպես բնորոշել՝ խնայած ժամանակ և ռեսուրս՝ բարձր օգտակարությամբ: 
 
Մինչ տնային տնտեսուհիները, գործարարները զբաղված են ամանորյա թոհուբոհով, ուսանողները քննություն են հանձնում, իսկ դպրոցահասակ երեխաները՝ կիսամյակային գրավորները:
Նրանց, հատկապես այս շրջանում, պետք է  դիմադրողականությունը բարձրացնող և վիտամիններով հարուստ սնունդ: Հատկապես շատ կարևոր է, որ բաց չթողնեն առավոտյան նախաճաշը: Սակայն Ամանորն իրենն ասում է, շատերը գերզբաղված են և չեն հասցնում հետևել այս ամենին: A, D, E, K վիտամիններով հարուստ շոկոլադե կարագով մի բրդուճն էլ բավական է էներգաշատ օրվա համար:  
 
«Կաթնառատ»-ի շոկոլադե և սերուցքային կարագի արտադրության մեջ օգտագործվող գերմանական նորագույն տեխնոլոգիան բացառում է արտադրության ընթացքում սխալվելու հավանականությունը: Այն հայկական իրականության մեջ միակն է իր տեսակով: 
 
Yerevaklur.am
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 719 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար