Բացահայտվել է Նոր Խարբերդ համայնքում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը

13-12-2019 16:03:43   | Հայաստան  |  Իրավունք



 
 
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը: Մեկ անձ ձերբակալվել է:
 
2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16:50-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի ժամը 15:00-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 11-ի ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածում,  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի
մուտք է գործել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ի տարածք և  հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 
 
Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի բնակիչներ են՝ հայր և որդի՝ ծնված 1961 և 1994թթ., համապատասխանաբար:
 
Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ 58-ամյա տղամարդու մասնակցությամբ՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերջինիս կողմից մատնանշված վայրում հայտնաբերվել է գողացված գումարի մեծ մասը:
 
Նոր Խարբերդ համայնքի 58-ամյա բնակիչը ձերբակալվել է և ցուցմունք տվել, իսկ 25-ամյա երիտասարդի նկատմամբ
որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտեի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 764 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար