Կարո Փայլան․ «Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մի խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է»


Կարո Փայլան․ «Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մի խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է»

  • 13-12-2019 17:20:36   | Թուրքիա  |  Քաղաքական

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում կատարած գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
 
«Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
 
Դե քանի որ այս տարածաշրջանում գործված մեծ հանցանքը հենց այս տարածաշրջանում չի քննարկվում և այստեղ չի վերահստատվում արդարությունը, դրա համար էլ այն դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։
 
Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մեկ խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես», - գրել է Փայլանը։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play